Понедельник, 06.05.2024, 08:45
Приветствую Вас Гость

Sargsyan Tatev

Главная » 2011 » Апрель » 23 » Մաշկի ամառային խնամք
08:32
Մաշկի ամառային խնամք
Ամռան տապին մեր մաշկը հատուկ խնամքի կարիք է զգում: Առողջ եւ գեղեցիկ մաշկի հիմքում ընկած է նրա մաքրությունը, այդ պատճառով ամռանը պետք է օգտագործել հարմար պահն ու մի քանի անգամ ցնցուղ ընդունել: Ջուրն ընդհանուր մաքրում է մաշկը քրտինքից ու փոշուց: Իսկ դեմքի մաշկը պետք է խնամել՝ հաշվի առնելով դրա առանձնահատկությունները: 

Յուղոտ մաշկին շատ լավ է սառը ջուրը կամ երիցուկի թուրմը: 

Չոր մաշկը մաքրելու համար խորհուրդ է տրվում մաշկը լվանալ հանքային ջրով: Ավելի լավ է հրաժարվել օճառից եւ օգտագործել հատուկ փրփուրներ կամ խոնավացնող միջոցներ: Պետք չէ թողնել, որ դեմքն ինքնուրույն չորանա, որովհետեւ ջրի գոլորշիացումից ջրազրկվում է նաեւ մաշկը: Մաշկի սնուցման համար ամռանը կարելի է հրաժարվել բոլոր տեսակի յուղոտ քսուքներից եւ օգտագործել այն, ինչ տալիս է մեզ բնությունը` բանջարեղեն, հատապտուղներ ու այլ մրգեր: Չոր եւ նորմալ մաշկի սնուցման համար կարելի է շաբաթը 3 անգամ պատրաստել դիմակ դդմի հյութով: 1 ճաշի գդալ թարմ դդմի հյութին ավելացնել 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ, 1 հատ թարմ ձվի դեղնուց, 2 թեյի գդալ թթվասեր: Այս ամենը լավ խառնել ու քսել դեմքին: 20 րոպե հետո այն լվանալ գոլ ջրով: 

Յուղոտ մաշկին շատ լավ օգնում է թրթնջուկով դիմակը: Վերցնել թրթնջուկի միջին չափի 8 թերթիկ եւ գդալով ճզմել, ավելացնել 1 թարմ ձվի դեղնուց: Այս խառնուրդը քսել դեմքին բարակ թաղանթով, չորանալուց հետո քսել մյուս թաղանթը, չորանալուց հետո` երրորդ թաղանթը: 15 րոպե հետո դեմքը լվանալ ոչ ուժեղ թեյի լուծույթով: 

Խառը տիպի մաշկի սնուցման համար անհրաժեշտ է շաբաթը 3 անգամ դնել դիմակ խատուտիկի տերեւներով: Վերցնել խատուտիկի 3-5 տերեւ, մանր կտրատել ու փայտե գդալով լավ ճզմել: Այս հյութը խառնել 2 գդալ ոչ յուղոտ կաթնաշոռի հետ ու քսել դեմքին: 20 րոպե հետո դիմակը մաքրել թղթե անձեռոցիկով, ապա դեմքին քսել թթու կաթ: 

Ուշադրություն. Եթե հատապտուղներից ու այլ մրգերից պատրաստված դիմակն առաջին անգամ եք օգտագործում, չի կարելի միանգամից քսել դեմքին: Այդ քսուքը սկզբից քսեք ականջի հետեւամասին կամ արմունկին եւ 20 րոպե հետո մաքրեք, եթե ալերգիկ որեւէ ռեակցիա տեղի չի ունենում, նոր միայն քսեք դեմքին: 

Շոգ եղանակին տնից դուրս գալուց առաջ պետք է անպայման սնուցող քսուքներ օգտագործել: Կարելի է պատրաստել տնային պայմաններում: Օրինակ` կարելի է խառնել 1 թեյի գդալ կոսմետիկական վազելինը, դեղձի յուղն ու ջուրը: Կրեմը քսելուց 5 րոպե հետո մաքրեք թղթե անձեռոցիկով եւ հետո միայն դուրս եկեք տանից: 

Ամառվա շոգին մաշկի ամենախոցելի մասն աչքերի շուրջն է. աչքերը կկոցելիս շուտ են կնճիռներ առաջանում, այդ պատճառով պետք է միշտ օգտագործել արեւի ակնոցներ: 

Բացի մաշկի արտաքին խնամքից, պետք է հետեւել նաեւ սնունդին եւ ամռանն ավելի շատ սնվել մրգով ու բանջարեղենով: Աշխատեք շոգ եղանակին քիչ օգտագործել սուրճ ու թունդ թեյ: Փոխարենը կարելի է ծարավը հագեցնել հյութով ու հանքային ջրով: Ամառային դիմահարդարումը պետք է հնարավորինս թեթեւ լինի: Եթե նկատել եք՝ դիմահարդարման հաստ շերտն արեւի ճառագայթներից կարող է սարսափելի տեսք ունենալ: Այդ պատճառով բոլոր տեսակի տոնային քսուքներին ու դիմահարդարումներին պարզապես պետք է փոխարինի խոնավացնող կրեմը: Գեղեցիկ ու ճիշտ դիմահարդարումը պետք է աննկատ լինի: Դեմքին անպայման դիմափոշի քսեք, որովհետեւ դիմափոշիները հիմնականում պաշտպանում են մաշկն արեւից: Շոգին պետք է մեկընդմիշտ մոռանալ կարմրաներկի մասին, քանի որ արեւի ազդեցությունից այն կարող է դեմքին բծեր առաջացնել: Ամառային օրերին չի սազում անփայլ շրթներկը, ավելի լավ է օգտագործել թափանցիկ շրթներկ կամ շրթունքների համար նախատեսված փայլ: Թուխ դեմքին կարելի է մատիտով թեթեւակի ընդգծել հոնքերը: Սեւաներկը պետք է ջրակայուն լինի եւ ցանկալի է՝ մոխրագույն կամ շագանակագույն երանգների: Աչքերը թեթեւակի ընդգծելու համար կարելի է օգտագործել մատիտ, այն շոգից չի փչանում:
Просмотров: 1832 | Добавил: Vahan | Рейтинг: 2.2/8
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Karotum em banakum
Block title
թարգմանիչ
calculator
Форма входа
Календарь
«  Апрель 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Banastexcutyun
videos
videos
music
music
music
Поиск
Архив записей
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 22
Мини-чат
Block title
Block content
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
..
Tatev Sargsyan © 2024Бесплатный конструктор сайтов - uCoz